Բաժիններ՝

SpaceX ընկերությունը պլանավորում է Մարսի բնակեցումն սկսել 2022 թվականին

Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը մտադիր է Մարսի բնակեցման ծրագրին սկսել 2022 թվականին: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը՝ սեպտեմբերի 29-ին Ադելաիդայում ելույթ ունենալով Աստղագնացության միջազգային կոնգրեսում։

Նա պատմել է, որ դրա համար կստեղծվի 106 մետր բարձրությամբ, 9 մետր տրամագծով BFR բազմակի օգտագործման տանող հրթիռը՝ մինչեւ 150 տոննա օգտակար բեռնվածքով:

Այն ունակ կլինի տիեզերք դուրս բերել միջմոլորակային տիեզերանավը, որտեղ ենթադրվում է սարքավորել խցիկներ աստղագնացների համար: «Յուրաքանչյուր այդպիսի խցիկում, ամենայն հավանականությամբ, կտեղավորվի երկու – երեք մարդ, այդպիսով տիեզերանավը կկարողանա վերցնել մոտավորապես 100-ական մարդ»,- հայտնել է Մասքը:

«Մենք կսկսենք BFR-ն կառուցել վեց-ինն ամիս հետո եւ բավականին վստահ ենք, որ կկարողանանք այդ համակարգը կառուցել հինգ տարում,- հայտնել է SpaceX-ի ղեկավարը:

2022 թվականին ենթադրում ենք կատարել բեռնատարների երկու թռիչք դեպի Մարս, իսկ 2024 թվականին կկատարվի արդեն չորս թռիչք՝ երկու բեռնատար տիեզերանավերի եւ աստղանավորդներով երկու տիեզերանավերի թռիչք»: Մասքը ճշտել է, որ այդ առաջին արշավների խնդիրը կլինի ջրի առկայության հաստատումը վառելիքի արտադրության համար եւ սկզբնական ենթակառուցվածքի նախապատրաստումը Կարմիր մոլորակի բնակեցման հետագա փուլերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930