Բաժիններ՝

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Մարկո Ասենսիոյի հետ

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ. հունիսի 30-ը: Ինչպես հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը, պայմանագրի ստորագրմանը նվիրված մամուլի ասուլիսը տեղի կունենա ուրբաթ, «Սանտյագո Բերնաբեուում»: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ իսպանական մամուլը հաղորդել էր, որ ըստ նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստի համար նախատեսված հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո:

2017-18թթ. մրցաշրջանում 21-ամյա հարձակվողն անցկացրած 10 պաշտոնական խաղերում դարձել է 4 գոլի և 1 փոխանցման հեղինակ: Ավելի վաղ մադրիդցիները պայմանագրերը երկարաձգել էին Իսկոյի, Մարկոս Լյորենտեի, Ռաֆայել Վարանի, Քարիմ Բենզեմայի, Դանի Կարվախալի և Մարսելոյի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս