Բաժիններ՝

Ամենը՝ հորմոնների մասին. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Lady-journal.info-ն գրում է, որ յուրաքանչյուր կնոջ առողջության համար չափազանց կարևոր է հորմոնալ հավասարակշռությունը, քանի որ հորմոնների մակարդակի նույնիսկ փոքր տատանումները բացասական ազդեցություն են ունենում։ Ինչ վտանգ է սպառնում հորմոնների մակարդակի բարձրացման կամ նվազման դեպքում։

1. Էստրոգեն։ Սա կանացի հորմոն է։ Այն արտադրվում է ձվարանների կողմից և պատասխանատու է հյուսվածքների վերականգնման համար։ Այս հորմոնից են կախված նաև մազերի գեղեցկությունն ու կառուցվածքը, մաշկի առաձգականությունը։

Էստրոգենի ավելորդ քանակը կարող է հանգեցնել ավելորդ քաշի, հատկապես որովայնի ու ազդրերի հատվածում։ Սակայն ամենավատն այն է, որ էստրոգենի քանակի ավելացման հետ մեկտեղ՝ մեծանում է բարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։

Էստրոգենի անբավարար մակարդակի դեպքում ձեզ սպառնում է կնճիռների վաղաժամ առաջացում, մազաթափություն։ Մազեր կարող են առաջանալ կրծքին, դեմքին, ձեռքերին։

Կարդացեք նաև

2. Ինսուլին։ Այս հորմոնն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, պատասխանատու է բարդ ածխաջրերի մասնատման համար, ինչպես նաև վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Ինսուլինի անբավարար քանակը հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման նախատրամադրվածության։

3. Օքսիտոցին։ Սա սիրո ու կապվածության հորմոնն է։ Այն ակտիվանում է ծննդաբերությունից հետո։

Ծանրաբեռնվածության, սթրեսային իրավիճակների դեպքում այս հորմոնն արտադրվում է մեծ քանակով։ Կանայք, ում արյան մեջ այս հորմոնի մակարդակը բարձր է, չափազանց հոգատար են։

4. Տեստոստերոն։ Սա տղամարդու հորմոն է, որն արտադրվում է մակերիկամներում։ Կանայք, ում օրգանիզմում այս հորմոնի մակարդակը բարձր է, ավելի հեշտ են արդյունքներ գրանցում սպորտում, ավելի արագ են մկանային զանգված ձեռք բերում։

Տեստոստերոնի ավելորդ քանակի հետևանքով կանայք դառնում են առավել ագրեսիվ։

5. Նորադրենալին։ Այս հորմոնն արտադրվում է մակերիկամներում։ Դրա ազդեցությամբ այտերը կարմրում են, մաշկը դառնում է հարթ, անոթները լայնանում են։ Այն օգնում է լավ քնել, գեղեցիկ տեսք ունենալ։

6. Թիրոքսին։ Այս հորմոնը սինթեզվում է վահանաձև գեղձում և պատասխանատու է նյութափոխանակության կարգավորման համար։

Թիրոքսինի ավելորդ քանակը կարող է օգնել նիհարել։ Սակայն դրա հետևանքով առաջանում են մի խումբ անցանկալի երևույթներ, ինչպիսիք են քնկոտությունը կամ անքնությունը, հիշողության վատացումը, անհանգստության բարձր մակարդակը։ Եթե նկատում եք այս նշանները, ստուգեք վահանաձև գեղձի աշխատանքը։

Թիրոքսինի ցածր մակարդակի դեպքում նկատվում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են ապատիան, քնկոտությունը, անպտղությունը, քաշի ավելացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս