«ՀՀ-ն և ՌԴ-ն համագործակցության բացառիկ ձևաչափ ունեն». Կոնստանդին Կոսաչև
Ռուսաստանի Դաշնային խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Կոսաչևը Հայաստանի և Ռուսաստանի ﬕջև համագործակցության լայն դաշտ է տեսնում: Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողոﬖերի համատեղ նիստի ընթացքում Կոնստանդին Կոսաչևն ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը համագործակցության բացառիկ ձևաչափ ունեն, որի վեկտորը որոշում են երկու երկրների ղեկավարները: «Մենք համագործակցության լայն դաշտ ունենք»,- ասել է նա:
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արﬔն Աշոտյանն էլ նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստերը ինտենսիվ ձևաչափ են, որոնք հնարավորություն են տալիս ուղիղ երկխոսություն տանել երկկողմ և ﬕջազգային օրակարգի աﬔնատարբեր հարցերի, եվրասիական ինտեգրացիայի շուրջ:
Նիստի մասնակիցները քննարկել են ﬕջազգային և տարածաշրջանային անվտանգության, ﬕջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցությունը կոորդինացնելու ,ինչպես նաև եվրասիական ինտեգրացիայի գործընթացում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր: