
ՊԵԿ-ը՝ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում անցկացվող ստուգումների մասին

Այսօր որոշ էլեկտրոնային լրատվության միջոցներ անդրադարձել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում ՊԵԿ-ի կողմից իրականցվող ստուգումներին, ինչի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի կողմից 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք ստուգումների ծրագիրը, 2017թ-ի հունիսին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով, հաստատվել և հրապարկվել է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնում):
Տարեկան ծրագրի հաստատումից հետո, յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսակի սկիզբը. արդեն իսկ հաստատված ծրագրից կազմվում են ստուգումների ամսական ծրագրեր, որը հաստատվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից:
Ներկայումս, նախապես հաստատված ամսական ծրագրերի համաձայն, ստուգումներ են իրականացվում «Եվրոմոթորս» ՓԲԸ-ում, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ում: Դրանցից առաջին երկու կազմակերպությունների հանձնարարագրերը հրապարկվել (ստորագրվել) են օգոստոսի 16-ին, իսկ երրորդինը` օգոստոսի 28-ին, ինչն ապացուցում է, որ իրակացվող ստուգումները որևէ առնչություն չունեն ինչ-որ հայտարարությունների հետ: Ուղղակի, ՊԵԿ-ը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին