
ՀՀ ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազﬕց՝ հավելելով. «Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սٳրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ ﬕ խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել գետնին և խլել հեռախոսը:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ»։