Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:
Վարդենիսում անչափահաս աղջիկը փորձել է ինքասպանություն գործել՝ բնակելի շենքի 5-րդ հարկից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Նախօրեին 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն:
Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի «Ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով:
Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) զբաղված է և չի կարող մեկնաբանել իր անվան հետ կապված վերջին միջադեպը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
Պարապմունքների ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ նշանակության ջոկատի խմբերը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գործնական վարժանքներ են անցկացնում և ուսումնասիրում պայմանական հակառակորդի թիկունք վայրէջքի և դեսանտավորման կարգը:
Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել:
Պերճ Զեյթունցյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը և բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով սկսվել է հետաքննություն:
Փրկարարները բացել են տան դուռը. տան մոտակա խորդանոցում՝ կախված վիճակում, հայտնաբերել են՝ 1955 թ. ծնված Հ. Բ.-ի դին:
Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եւ Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել:
Գլխավոր հարցն այն է, թե դա քաղաքական խաղ է, քաղաքական շանտաժ է Եվրոպայի նկատմամբ, թե Թուրքիան իրապես մտածում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։
Բարձրացված աղմուկից հետո Գոհար Հարությունյանը, նախքան դատի մեկնարկը, հուլիսի 12-ին փոխել էր հիմնադրամի անվանումը՝ գրանցելով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, մրցույթն էլ վերանվանել «Միսս Արմենիա 2017»։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբսկի շրջանի Քութաիսի-Սանտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
Օգոստոսի 20-ին ժամը 21:00-ին Մարտունի քաղաքի բնակչուհի 1983թ. ծնված Ի.Գ-ն ոստիկանության շրջանային բաժին է դիմել այն մասին, որ օգոստոսի 19-ի ժամը 04:30-ից մինչև օգոստոսի 20-ի ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գարեգին Նժդեհի փողոցում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-211200» ավտոմեքենայի սրահից, ապակին մեխանիկական ներգործության միջոցով իջեցնելու եղանակով գողացել է «JVS» մոդելի նվագարկիչ և բարձրախոսներ:
«Գահերի խաղը» HBO-ի ալիքում ցուցադրվում 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանը կդառնա կինոասքի նախավերջին մասը, եզրափակիչ մասի պրեմիերան պլանավորված է օգոստոսի 27-ին:
Ամերիկացի բլոգեր Ռուդի Մանքուսոն ակնկալիքները համեմատել է իրականության հետ: Տեսահոլովակը հրապարակվել է նրա YouTube-ալիքում և մեկ օրից պակաս ժամանակում գերազանցել 480 հազար դիտումների նշագիծը:
Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» պարտվեց «Սթոք Սիթիին»:
Հտաքրքիր թեստ. ընտրեք այն վայրը, որտեղ կցանկանայիք հայտնվել այս պահին, և կարդացեք, թե ինչը չի բավականացնում ձեզ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություն է։ Կարևոր է ժամանակին ախտորոշումն ու համապատասխան միջոցառումների ձեռնարկումը։
Սյունիքի մարզում 67-ամյա կինը մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկում։ Ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: