Ընտրեք վայրը, ուր կցանկանայիք հայտնվել, և իմացեք՝ ինչը չի բավականացնում ձեզ
Smootrium.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում. ընտրեք այն վայրը, որտեղ կցանկանայիք հայտնվել այս պահին, և կարդացեք, թե ինչը չի բավականացնում ձեզ։
1. Ձեզ շփում, խոսել է հարկավոր։ Ոչ թե մի քանի բառ, այլ երկար խոսակցություն։ Ժամանակ գտեք հին ընկերոջ համար, հանդիպում խնդրեք և երկար խոսեք ամենի մասին, ինչն անհանգստացնում է ձեզ։
2. Թարմության, փոփոխության կարիք ունեք։ Խոսքն արմատական փոփոխության մասին չէ, քանի որ ձեր կյանքի «հիմքը» ձեզ դուր է գալիս։ Բայց հարկավոր են որոշակի, թեկուզ՝ արտաքին փոփոխություններ։ Հնարավոր է՝ հարկավոր է փոխել սանրվածքը կամ հագուստի ոճը, նոր մասնագիտություն ձեռք բերել կամ փոխել գործունեության ոլորտը։
3. Հարկավոր է թարմացնել զգացմունքները, կյանքին «համ» հաղորդել։ Ձեզ կօգնի ճանապարհորդությունն այլ երկիր կամ քաղաք։ Փորձեք որևէ անսովոր բան։
4. Ձեզ պարզ, խաղաղ կյանք է հարկավոր։ Դուք շատ եք հոգնել։ Իդեալական տարբերակ կլինի՝ հեռանալ մի վայր, որտեղ ոչ ոք չկա։
5. Ձեզ ազատություն է հարկավոր։ Դուք շնչահեղձ եք լինում այն պայմաններում, որում ապրում եք։ Մի փոքր հանգստացեք, ինքներդ ձեզ թույլ տվեք չմտածել հետևանքների մասին։ Եղեք այնտեղ, ուր սիրտն է ցանկանում։
6. Ձեզ նորմալ կյանք է հարկավոր՝ սովորական, առանց թռիչքների ու անկումների, առանց ծայրահեղությունների։ Փորձեք կարգավորել ամեն ինչ, որոշակի ռեժիմ սահմանեք, ծրագրեք օրը։
7. Ձեզ երազանք, հույս է հարկավոր՝ ինչ-որ բան, որին կարելի է սպասել, որին կարելի է գնալ, ռեալ, իրականություն դառնալու շանս ունեցող երազանք։ Միևնույն ժամանակ, այդ երազանքը չպիտի շատ հասանելի լինի, որը կարելի է կյանքի կոչել արդեն իսկ վաղը։
8. Ձեզ հանգիստ է հարկավոր մի վայրում, ուր շատ արև կա ու ոչ մի հոգս։ Ձեզ արև է հարկավոր։ Այդպիսի հանգիստ ունենալուց հետո կզգաք, որ էներգիան վերադարձել է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը