
Վթար Վրաստանում. տուժել են Հայաստանի քաղաքացիներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբսկի շրջանի Քութաիսի-Սանտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981 թ. ծնված Իրինա Ոսկանյանը, 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 2000 թ. ծնված Սոֆյա Մանուկյանը, 1952 թ. ծնված Անդի Հակոբյանը և ևս մեկ ուղևոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: