![](/banners/BeFunky-design.jpg)
Պաշտպանության նախարարն ընդունել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի սաներին
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/unnamed.thumb_640x420-1.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը կարևորել է նման հանդիպումներն ու հորդորել ազատ ժամանակն օգտագործել լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու և շփումների շրջանակն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները և իր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: