Բաժիններ՝

Մոուրինիոն գտնում է, որ Պոգբան նույն մակարդակի վրա է Ռոնալդուի և Մեսսիի հետ

Պոլ Պոգբան նախորդ մրցաշրջանից առաջ 104 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Յուվենթուսից»՝ դառնալով ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ: Չնայած քննադատություններին, Մոուրինիոն ֆրանսիացուն համարում է իր թիմի կարևորագույն կատարողներից:

«Մեսսին և Նեյմարը միակն են: Այդպիսիներն այլևս չկան: Ինչպես նաև Սուարեսը, Ինյեստան, Պիկեն, Ռոնալդուն, Բեյլը, Մոդրիչը, Տոնի Քրոսը. նրանք բոլոր մեկ օրինակ են և կարող են հանդես գալ միայն մեկ ակումբի կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող ստանալ այդ ֆուտբոլիստներին, նրանք պատկանում են իրենց ակումբներին: Բայց պետք է ասեմ, որ Պոլ Պոգբան հրաշալի խաղ ցուցադրեց: Նա գտնվում է նույն մակարդակի վրա»,- հայտարարել է Մոուրինիոն:

Չնայած Պոգբայի հանդես գալուն, Չեմպիոնների միջազգային գավաթի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բարսելոնային» 0:1 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31