ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար Կենտրոնական Ասիայից ներգաղթած 7 անձ է ձերբակալել:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին:
«Մենք անցկացրել ենք 5 հանդիպումներ, և ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Ես շնորհակալ եմ, բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, ովքեր եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»:
Ընտանիքին ճանաչողները պատմում են, որ ամուսինը մշտապես բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ:
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով կղզիներից տարհանվելու է շուրջ 10 հազար զբոսաշրջիկ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնաթողություն է խնդրել այն բանից հետո, երբ հուլիսի 28-ին Գերագույն դատարանը նրան հեռացրել է պաշտոնից կոռուպցիայի կասկածանքի առնչությամբ:
Պակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին որոշել է պաշտոնից արձակել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ կառավարության ղեկավարի եւ նրա ընտանիքի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքների հետաքննության արդյունքներով, հաղորդել է Dawn թերթը:
Ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների և բնակիչների թիրախային գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ֆրանսերեն հրապարակվել է Չինարի գյուղի վերաբերյալ Պաշտպանի հատուկ զեկույցը:
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հրապարակել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ցանկը, որոնք կպատժվեն 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումների ընթացքում ծագած խնդիրների և տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի համար:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը համոզված է՝ Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիքը սահմանադրականության բարձր մակարդակն է։
Հնդկաստանում հեղեղումների պատճառով 2017 թվականի ընթացքում մահացել է շուրջ 600 մարդ:
Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 41 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը պատրիարքի՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրվելու համար քարոզչական աշխատանք չի տանելու:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթաված է Սենատում Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի քվեակությունից եւ կարծում է, որ Կոնգրեսը ճիշտ չի մոտեցել այդ հարցի լուծմանը:
Հուլիսի 28-ին, ժամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է մեջլիսի ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:
Ստամբուլում հուլիսի 27-ից սկսված հորդառատ անձրևները, կարկուտն ու ուժեղ քամին կաթվածահար են արել կյանքը քաղաքում: Ինչպես հաղորդում է թուրքական լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է տասի:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերադարձել է Անգլիա՝ ավարտելով ուսումնամարզական հավաքը:
Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Խոսենք Իսրայելի կողմից զենքի վաճառքի մասին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել էր Իսրայելի վարչապետին եւ խոսքի ընթացքում ասել. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանության ոլորտում, եւ դա շարունակվում է երկար տարիներ։ Ես կբերեմ մեկ թիվ, որը ցույց կտա, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման պայմանագրի արժեքը մոտենում է 5 մլրդ դոլարի»,- ասել է Ալիեւը։
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը:
ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն: Այս առնչությամբ որոշ դիտարկումների արձագանքել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Վենեսուելայի բնակչության շուրջ 90 տոկոսը միացել է երկօրյա գործադուլին, որը կազմակերպել էին Սահմանադրական ասամբլեայի գումարման հակառակորդները:
Մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերը տրամադրվում են Բանկի պահանջներին համապատասխանող ընդամենը 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը` 2 երաշխավորների առկայությամբ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել երկիրը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: