«La Lettre Diplomatique»-ում լույս է տեսել հոդվածաշար՝ նվիրված ՀՀ և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

Ֆրանսիական «La lettre Diplomatique» պարբերականի հուլիսյան համարում լույս է տեսել հոդվածաշար՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Հոդվածաշարում տեղ են գտել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Շարլ Ազնավուրի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանի, Եվրոպայի Խորհրդում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտեի, Հայկական Զարգացման Հիմնադրամի նախագահ Արմեն Ավակ Ավագյանի, «Բիզնես Ֆրանս» կազմակերպության միջազգային համագործակցության տնօրեն Ֆիլիպ Իվերնիոյի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեսի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Բերանժեր Պերելոյի, Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սյուզան Ղարամյանի հոդվածները:

«La Lettre Diplomatique» պարբերականը տարածվում է Ֆրանսիայի պետական հաստատություններին, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և տրամադրվում Ֆրանսիայի բոլոր օդանավակայանների պատվավոր հյուրերի սպասարկման սրահներին:

Տեսանյութեր

Լրահոս