Բաժիններ՝

«Լիվերպուլը» գնապիտակ է կախել Կոուտինիոյի վրա՝ 150 մլն եվրո

«Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է 150 մլն եվրոյի դիմաց բաց թողնել Ֆելիպե Կոուտինիոյին «Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, մերսիսայդցիների նման պահանջը կարող է վախեցնել «Բարսելոնային», որն ավելի վաղ առաջարկել էր 80 մլն եվրո, բաց մերժում էր ստացել: Նշենք, որ 25-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիվերպուլի» կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «կապտանռնագույնների» հետ: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Կոուտինիոն անցկացրել է 31 խաղ, խփել է 13 գոլ և կատարել է 6 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս