Գիտե՞ք, որ… Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է ողջ աշխարհին…

Իսկ գիտե՞ք, որ այս արտահայտությունը ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Ռոտշիլդների` նորություններն ամեն գնով առաջինն իմանալու ձգտմանը: Նրանց այս մղումը, ինչպես նաև, փողից բացի, իհարկե, միակ հոբբին` փոստային աղավնիների բուծումը, մի անգամ նրանց օգնեցին հսկայական կարողություն դիզել:

Դա 1815թ. էր, երբ Նապոլեոն կայսեր հաղթական վերադարձից հետո ֆոնդային բորսաները սպասում էին Վաթերլոոյի վճռական ճակատամարտի ելքին: Դրան էին սպասում նաև Ռոտշիլդ եղբայրները, Նաթանը` Լոնդոնում, իսկ Յակոբը` Փարիզում` նախապես իրենց աղավնատները համալրելով Եվրոպայի հյուսիս-արևմուտքում:

Ճակատամարտի սկզբում հաղթանակն ակնհայտորեն Նապոլեոնի կողմն էր, և այդ մասին իմացան Լոնդոնում: Բայց դիտորդները չէին կանխատեսել, որ Վելինգտոնի բանակին օգնության կհասնի Բլյուխերի ռուսական կորպուսը, որն էլ հենց կորոշի ճակատամարտի ելքը:

Նապոլեոնը պարտվեց:

Կարդացեք նաև

Այդ լուրը կոդավորված գրություններով աղավնիները շտապ հասցրին Ռոտշիլդներին:

Առավոտյան Նաթանը ողբում էր Նապոլեոնի հաղթանակի առթիվ և վաճառում իր բաժնետոմսերը: Նույն հնարքը հաջողությամբ իրականացրեց նաև Յակոբը Փարիզում: Բորսայում խուճապ սկսվեց. Չէ՞ որ Ռոտշիլդները, որոնք ամեն ինչ առաջինն էին իմանում, վաճառում էին իրենց բաժնետոմսերը, և ուրեմն պետք է իրենք էլ վաճառեն: Սկսվեց համատարած վաճառք, և անգլիական, ավստրիական, պրուսական արժեթղթերի գինն էականորեն ընկավ: Իսկ այդ ընթացքում Ռոտշիլդների գործակալներն այդ արժեթղթերը գնում էին չնչին գներով:

Միայն 2 օրի հետո բորսայում իմացան, որ իրականում Նապոլեոն կայսրը պարտվել էր ճակատամարտում: Մարդիկ կարողություններ էին կորցնում, իսկ Ռոտշիլդները մեկ օրում աշխատեցին 40 միլիոն ֆունտ ստեռլինգ և դարձան բրիտանական տնտեսության զգալի մասի տերերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս