10 փաստ օղու մասին, որ հավանաբար չգիտեք

Ցանկանում ենք անպայման զգուշացնել, որ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը վնաս է առողջությանը:

1. Համեմատած այլ ալկոհոլային խմիչքների հետ՝ օղին համարվում է ամենամաքուրն աշխարհում, քանի որ դրանում ամենաքիչն են ֆյուզելային յուղերը:

2. «Московская Особая» ֆիրմային շիշը արտոնագիր է ստացել 1894 թվականին:

3. Մեկ լիտր օղին կշռում է 953 գրամ:

4. Պաշտպանության պետական կոմիտեի № 56200 հրամանագիրը՝ հանրահայտ «առաջնագծային 100 գրամ»-ի մասին, ընդունվել է 1941 թվականի օգոստոսի 22-ին:

5. Օգտագործելուց առաջ օղին պետք է անպայման սառեցնել մինչև 8-10 աստիճան: Ավելի սառը օղին թաքցնում է խմիչքի համը, դրա համար երբեմն սրճարաններում մատուցում են չափազանց սառը օղի, եթե այն ցածրորակ է:

6. Օղու նախատիպը (ակվավիտա) բերվել է Ռուսաստան 1429 թվականին, իտալացիների կողմից:

7. Եկատերինա Երկրորդի ժամանակներում օղին համարվել է ամենաէլիտար խմիչքն աշխարհում:

8. Մինչև 1885 թվականը օղին վաճառվում էր միայն դույլերով (12,3լ):

9. Սխալվում են նրանք, ովքեր ասում են, որ օղին չի փչանում: Օղու պահպանման ժամկետը կազմում է 12 ամիս:

10. 1865 թվականի հունվարի 31-ին Մենդելեևը պաշտպանել է դոկտորական թեզ «Սպիրտը ջրի հետ միացնելու մասին» թեմայով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս