Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի անվտանգության իրական սպառնալիք Է համարել

Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության իրական սպառնալիքը բխում է տարածաշրջանի երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը 18 կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց մտցրել է Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների ցանկը։Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի պատժամիջոցները՝ հաղորդելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի անձանց եւ ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ մեր տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար լուրջ եւ իրական սպառնալիքն ԱՄՆ-ի միջամտությունն է երկրների գործերին, որն իրականացվում է հատուկ նպատակներով՝ իրադրության ապակայունացման եւ անվտանգության խարխլման համար»,- հայտարարել է Քասեմին, որի հաղորդումը հրաարկվել է Իրանի ԱԳ նախարարության կայքում:

Խոսելով Իրանի ռազմական ծրագրերի մասին՝ Քասեմին նշել է, որ դրանք նախատեսված են դիմադարձման համար եւ նպատակամղված են երկրի պաշտպանության պահպանմանը: Նրա խոսքով՝ Իրանը երբեք այդ ոլորտում իր հնարավորությունները չի դիտել, որպեսզի սպառնա որեւէ երկրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս