Բաժիններ՝

Հրդեհ Ոսկեհասկ գյուղում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Հուլիսի 15-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 06:11-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող շինությունում: Այրվել է 200 քմ փայտյա տանիքի մոտ 180 քմ, 10 խմ տախտակ և մոտ 300 հակ անասնակեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս