Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ՀՀ երկու քաղաքացի
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքի: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի»:
Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ, ենթադրաբար ուկարիանացի, սպանվել են:
Վերջինիս տեղեկություններով, ևս չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:
Միաժամանակ, երկրի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա: