Բաժիններ՝

Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվն ավելացել է

Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո 2017 թվականին ավելացել են այդ երկրից ստացվող ապաստանի դիմումները: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ տրամադրված տվյալների՝ 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիայից ապաստան է խնդրել ավելի քան 3 հազար մարդ: Նրանք գլխավորապես ընդդիմադիրներ են և քրդեր:

Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է խնդրել 209 դիվանագետ և 205 պետական գործիչ:

Իսկ 2016 թվականին Թուրքիայից 5 հազար 742 ապաստանի դիմում է ստացվել, որոնցից 4 հազար 400-ն արել են Թուրքիայի քաղաքացի քրդերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս