
Սաուդյան Արաբիան օգոստոսին օրական 600 հազար բարելով կկրճատի նավթի արտահանումը

Սաուդյան Արաբիան անմշակ նավթի օրական արտահանումը կկրճատի ավելի քան 600 հազար բարելով: Այս մասին իր կայքում հաղորդել է Al Watan թերթը՝ վկայակոչելով թագավորության նավթի ճյուղի մի աղբյուր:
Արտասահմանին մատակարարումների նվազեցման պատճառները նա պարզաբանել է «ամռան սեզոնին ներքին շուկայում պահանջարկի բարձրացմամբ եւ Սաուդյան Արաբիայի կողմից այն պարտավորություններին հետեւելու մտադրությամբ, որոնք թագավորությունն ստանձնել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) շրջանակներում»:
2016 թվականի վերջին ՕՊԷՔ-ը եւ 11 անկախ արտահանող երկրները, որոնց թվում է Ռուսաստանը, կնքել են նավաթահանույթի կրճատման համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ մասնակիցները 2017 թվականի առաջին կիսամյակում պետք է նավթի շուկայից հանեն օրական 1,8 միլիոն բարել նավթ (2016 թվականի հոկտեմբերի մակարդակի համեմատությամբ):
Մայիսին Վիեննայում կայացած հանդիպմանը երկրները համաձայնագիրը երկարացրել են մինչեւ 2018 թվականի ապրիլ՝ պահպանելով նախկին բաժնեմասերը բոլոր մասնակիցների համար: Համաձայնագրի նպատակն էնավթի պաշարները նվազեցնել մինչեւ հինգ տարվա միջինի մակարդակներ, հաղորդել ՏԱՍՍ-ը: