Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել այս տարվա ապրիլին:
Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը տեւել է գրեթե 30 րոպե:
Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին:
Առաջին անգամ «Մետալուրգի» հայ սեփականատեր Օլեգ Մկրտչյանը նրան համոզել է՝ ասելով, որ ընդամենը 6 ամսով է տանում Ուկրաինա՝ խաղալու: Մխիթարյանի համար ընտանիքից հեռու գտնվելն իսկական մարտահրավեր է դարձել:
Մայիսի 23-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետք չէ դրա մեջ բան տեսնել, ասել` հայերը հրապարակի կետրոնում խորոված են անում: Հայերը հրապարակի կենտրոնում խորոված չեն անում: Հայերը բկի բոլշեւիկ չեն: Հայերը նկարահանել են տեսահոլովակ` ընկերոջը սյուրպրիզ անելու համար: Նկարահանման վերջում ոստիկանության աշխատակիցը մոտեցել ու զգուշացրել է մեզ` չանել նման բան:
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զույգ՝ հրամանատարաշտաբային և կրակային զորավարժություններ, որոնց հետևել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ:
Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արեւմուտք։
«Հայաստանը պատրաստ չէ ներդրումներ թույլ տալու: Կլինեն նախագծեր, բայց դա բնավ չի նշանակելու, որ աշխարհը ձգտելու է այստեղ խնդիրներ լուծել: Հայաստանը մնում է գերկոռումպացված, օլիգարխիկ համակարգ, ընդ որում` բանը բանից անցավ այս վերջին իրադարձություններից հետո: Պառլամենտը գրավել են: Քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ, այսքան անզուպ ու լկտի չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Թուրքիայի ընդդիմադիր «Սյոզջու» (Sözcü) պարբերականի դեմ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է թերթի ֆինանսական հարցերով տնօրեն Յոնջա Քալելին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Կորյունի փողոցի թիվ 6 հասցեի մոտից բերման են ենթարկել 1949 թ. ծնված Աիդա Հ.-ին։
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող 22-ամյա Սալման Աբեդին կապ է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն է անցել արտասահմանում, ինչի մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության՝ անունը չհայտնած ներկայացուցչի, որը ծանոթ է հետաքննության ընթացքին։
Թուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով են լուսավորել Մանչեսթրի ահաբեկչության զոհերի հիշատակին, որը տեղի ունեցավ նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում։
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ:
Մյանմարի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին ընդունել է Մայանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանին:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով «LEXUS NX 200 t» մակնիշի ավտոմեքենա է գնել:
«Սերն ուժե՛ղ է ատելությունից».-սա էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին։
Նախագծի հեղինակները հիմնավորել են, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք։
Մայիսի 24-ին, ժամը 06:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող քաղաքային պատկերասրահի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է:
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետևաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել: