
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը հացադուլ է սկսել

Թուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber-ը:
Դեփարդոնը ձերբակալվելուց հետո տարվել է Գազիանթեփ, որտեղից պետք է արտաքսվեր երկրից, սակայն արդեն 18 օր է, ինչ պահվում է ճաղերի հետևում: Նրա փաստաբանները պաշտպանյալի առնչությամբ դիմել են ներքին գործերի նախարարություն:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս ձերբակալման առնչությամբ նշել է, որ Թուրքիայում միջազգային լրատվամիջոցների աշխատողների ձերբակալություններն արդեն հասնում են դիվանագիտական ճգնաժամ առաջացնող մակարդակի: