ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Չինաստանին ամերիկյան մի շարք տիեզերական տեխնոլոգիաներ ապօրինի հանձնելու համար:
«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ-ն սահմանել է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:
«Քրիսթալ Փելեսի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից, որը նա զբաղեցրել էր 2016թ. դեկտեմբերին: Էլարդայսը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել ֆուտբոլում մոտակա ժամանակները:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել «մարիխուանա» և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Զուսպ ձեւով այս նոր կենտրոնի աշխատանքներին միանում է նաեւ Բաքուն: Գեթ առայժմ: Անկախ նրանից, որ այստեղ սուր կերպով երեւում են Բաքու-Թեհրան շատ լուրջ հակասություններ. հղացքների ընկալման հստակ տարբերություններ երեւում են նաեւ Բաքվի եւ Անկարայի միջեւ ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների եւ նրանց տակ տեղադրվող դասակարգումների միջեւ:
Վալվերդեի աշխատանքի ապագա վայրի մասին չի հաղորդվում: Ավելի վաղ մասնագետին անվանում էին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդ:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրավեր է ուղարկել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, որ նա ժամանի Ստամբուլ և որպես ընտրված պատրիարքական տեղապահ գլխավորի պատրիարքի ընտրության նախընտրական գործընթացը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, և մենք խնդիր ենք դրել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնել օրինակելի:
Ղազախստանի Կենտրոնական բանկը հետևողականորեն փորձելու է վերադարձնել Ադրբեջանական բանկի արժետոմսերում իր կենսաթոշակային ֆոնդից կատարված 250 մլն դոլարի ներդրումը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը հերքում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հայտարարությունները:
Թերեզա Մեյի խոսքով՝ ոստիկանության ղեկավարությունն ինքը կկարողանա որոշել՝ որտեղ է ավելի լավ գործի դնել զինվորականներին, թեեւ, ամենայն հավանականությամբ, նրանց կներգրավեն տուրիստական տեսարժան վայրերի, օդանավակայանների ու տրանսպորտային այլ կարեւոր հանգույցների, ինչպես նաեւ մարզական խոշոր միջոցառումների պահպանությանը:
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթը պարզաբանել է վերջին պահին Բունդեսթագի պատգամավորների այցը Թուրքիա չեղյալ համարելու պատճառները:
Ֆուտբոլի Արգենտինայի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի գործով հրապարակվել է դատարանի որոշումը: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մեղադրող կողմը Մեսսի և իր հոր` Խորխե Մեսսի համար պահանջում էր 3 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը պատիժը իջեցրել է մինչև 21 ամիս:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, եւ դուստրը՝ Իվանկան, գլուխները ծածկել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպման ժամանակ:
Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում առաջին անգամ Հայաստանը ներկայացավ Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ փառատոնի անցկացման ողջ օրերին հաջողելու իրենց շանսերը փորձեցին հայաստանյան կինոարտադրության երեք՝ «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը:
Վրժխնդիր է եղել՝ կենցաղային հարցերի շուրջ նախկինում ունեցած տարաձայնությունների համար։
Կատալոնացիների մեծամասնությունը համաձայն չէ կատալոնական կառավարության հետ, որը պատրաստ է ինքնուրույն հանրաքվե անցկացնել Իսպանիայից անկախության շուրջ, եթե նրան չհաջողվի համաձայնության գալ Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7-ի՝ մայիսի 26-27-ին Թաորմինում (Սիցիլիա) կայանալիք գագաթնաժողովի օրակարգը:
Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին:
Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի քան 780 հազար ֆունտ ստեռլինգ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության վիրավորների ու զոհերի ընտանիքների:
23-ամյա նախկին կնոջն առևանգելու համար տղամարդուն օգնել են իր ընկերները:
Մեծ Մանչեսթրի կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ տվյալներ ունի մայիսի 22-ին կատարված ահաբեկչական գործողության բոլոր զոհերի վերաբերյալ:
Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել:
Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ հատ-հատ անգիր գիտի բոլոր ցուցանմուշները: «Այստեղ ես ինձ զգում եմ այնպես, կարծես Կարենը կողքիս է: Այնքան ծանոթ են բոլոր ցուցանմուշները, որ արդեն անգիր գիտեմ: Այստեղ շատ հարազատ մթնոլորտ է որպես տուն, օջախ, որտեղ անբաժան Կարենը կողքիս է»,-ասաց նա:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանձնարարել է այցելության համար փակել Վեսթմինսթերյան պալատը Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով:
«Քաղաքական երկխոսության խնդիրը և՛ Ադրբեջանի, և՛ Բելառուսի պարագայում երբեք չի համեմատվել Արևելյան գործընկերության քառյակի հետ՝ Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, և չի կարելի երբևէ ասել, որ դա նույնն է կամ նման է»։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի գլխամասը հայտարարել է, որ Համազգայինի 50-ամյակին նվիրված փառատոնի ժամանակ հավաքված 15 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերելու է Արցախի զինված ուժերին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների, մասնավորապես, մերձավորարեւելյան տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: