Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը լուսավորել են Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով
Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով են լուսավորել Մանչեսթրի ահաբեկչության զոհերի հիշատակին, որը տեղի ունեցավ նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում։
Gulf News հրատարակության տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ավելի քան 800 մետր բարձրությամբ Բուրջ Խաիլֆա երկնաքերն ամբողջովին լուսավորել են Բրիտանիայի դրոշի գույներով:
Ինչպես հաղորդելէ Telegraph թերթը, Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղ Բելֆաստում բրիտանական դրոշի գույներով է լուսավորվել քաղաքապետարանի շենքը:
Ժնեւում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու համար Ժե Դո շատրվանը լուսավորվել է կարմիր, կապույտ եւ սպիտակ գույներով:
Չեխիայում երեկոյան համապատասխան գույներ է ստացել Պետրշինյան աշտարակը:
Manchester Evening News թերթի տվյալներով՝ Բեռլինում զոհերի հիշատակը հարգելու համար ընտրել են պատմական վայր՝ Բրանդենբուրգյան դարպասները:
Հոնկոնգում HSBC բանկի շենքի վրա լուսավորվել թ «Մենք Միացյալ Թագավորության հետ ենք» համերաշխության ուղերձը: Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, կեսգիշերին (Երեւանի ժամանակով 02:00-ին) հանգցրել է իր լույսերն
ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին:
Մեկ ժամով մարել են նաեւ Իտալիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշերի՝ Կոլիզեյի եւ Տրեւի շատրվանի լույսերը: Դրանց հետ մեկտեղ մարել են նաեւ Կապիտոլիումի վրա Սենատորների պալատի ճակատի լույսերը, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: