Բաժիններ՝

Մանչեսթրում ահաբեկչության կատարողը կապված է «Ալ Քաիդայի» հետ. NBC

Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող 22-­ամյա Սալման Աբեդին կապ է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն է անցել արտասահմանում, ինչի մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության՝ անունը չհայտնած ներկայացուցչի, որը ծանոթ է հետաքննության ընթացքին։

Ինչպես նշել է հեռուստաալիքի աղբյուրը, Աբեդիի ինքնությունը պարզվել է բանկային քարտով, որը պայթյունի վայրում գտել են նրա գրպանում: Ինքնությունը հաստատվել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով:

ԱՄՆ­-ի հետախուզության ներկայացուցչի տվյալներով՝ վերջին տարում Աբեդին մեկնել է Լիբիա, ինչպես նաեւ այցելել է այլ երկրներ: Բացի այն, որ նա «բացահայտ կապեր է ունեցել «Ալ Քաիդայի» հետ, երիտասարդը կարող էր շփումներ է ունենալ այլ խմբավորումների հետ, հավելել է նա:

Աղբյուրը հայտնել է, որ պայթած ռումբը եղել է «մեծ եւ բարդ», դրա ստեղծման համար օգտագործվել են նյութեր, որոնք դժվար է ճարել Բրիտանիայում: Դա կարող է նշանակել, որ Աբեդին գործը գլուխ չի բերել առանց օգնության:

Ավելի վաղ Times թերթը, վկայակոչելով Աբեդիի ընկերոջը, հայտնել է, որ երիտասարդը մի քանի օր առաջ է վերադարձել Լիբիայից, որտեղ կարող էր պատրաստություն անցնել զինյալների ճամբարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս