
Մահացել է Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին

Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, որտեղ նա աշխատում էր:
«Ալեքսանդր Բուրդոնսկին վախճանվել է կյանքի 76-րդ տարում: Նրա հետ հրաժեշտը կկայանա թատրոնում, քաղաքացիական հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամանակը հայտնի կդառնան ավելի ուշ»,-ասել է թատրոնի ներկայացուցիչը:
Ալեքսանդր Բուրդոնսկին խորհրդային եւ ռուս բեմադրող ռեժիսոր է, ՌԴ ժողովրդական արտիստ (1996 թ.): Նա ավիացիայի գեներալլեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին է: