Բաժիններ՝

Սիրիան իր օդուժը վերադարձնում է ԱՄՆ-­ի կողմից գրոհի ենթարկված Հոմսի նահանգի ավիաբազա. NBC

Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ­-ն հարվածներ էր հասցրել այս տարվա ապրիլին: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:

ԱՄՆ-­ի պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրների տվյալներով՝ սիրիացիները մասամբ ավարտվել են ամերիկյան հարվածից տուժած ավիահանգրվանի վերականգնման աշխատանքները: NBC­-ի տվյալներով, վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն այստեղ են ուղարկվել սիրիական ռազմաօդային ուժերի մի քանի Սու­-22 եւ Մի-Գ­23 կործանիչներ:

«Շուտով նրանք կրկին կսկսեն թռիչքներ կատարել այնտեղից»,­-հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը: ԱՄՆ­-ի ռազմաօովային ուժերի նավերը Շայրաթի ավիաբազան լույս ապրիլի 7­-ի գիշերը գրոհել էին Tomahawk թեւավոր հրթիռներով: Վաշինգտոնում հայտարարել են, որ գրոհը դարձել է ապրիլի 4­-ին Սիրիայի Իդլիբի նահանգի Խան-­Շեյխունում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման պատասխանը, որի համար պատասխանատվությունն Արեւմուտքը բարդում է Դամասկոսի վրա, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս