Բաժիններ՝

Լոնդոնի օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37­-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը մայիսի 24­-ին զետեղվել է Սքոթլենդ Յարդի
պաշտոնական կայքում:

Դրա համաձայն՝ տաղամարդը, որը բերման է ենթարկվել մայիսի 23-­ի երեկոյան, պատրաստվումէր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը կապված է Սիրիա նրա հնարավոր ուղեւորության հետ:

Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ձերբակալությունը կապված չէ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031