
Էռնեստո Վալվերդեն հեռացավ «Ատլետիկից»

Ճանապարհը դեպի «Բարսելոնա» բաց է:
Այն մասին, որ Վալվերդեն հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտարարել է Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտոնական կայքը: Մայիսի 24-ին մասնագետը ելույթ կունենա մամուլի ներկայացուցիչների առջև:
Վալվերդեի աշխատանքի ապագա վայրի մասին չի հաղորդվում: Ավելի վաղ մասնագետին անվանում էին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդ:
54-ամյա Վալվերդեն գլխավորել է «Ատլետիկը» 2013 թվականին: 2016-17թթ. մրցաշրջանում ակումբը գրավեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Մայիսի վերջին «Բարսելոնայից» կհեռանա թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը