Բաժիններ՝

Սեմ Էլարդայսը հեռացավ «Քրիսթալ Փելեսից» և հնարավոր է՝ ավարտեց կարիերան

«Քրիսթալ Փելեսի» գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից, որը նա զբաղեցրել էր 2016թ. դեկտեմբերին: Էլարդայսը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել ֆուտբոլում մոտակա ժամանակները:

«Ուզում եմ հաճույք ստանալ կյանքից, քանի դեռ հարաբերական երիտասարդ եմ և առողջ: Ուզում եմ ճանապարհորդել, ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս և թոռներիս հետ, անել այն, ինչ չես կարող, երբ մարզիչ ես աշխատում: Ես չունեմ ամբիցիաներ այլ աշխատանքի համար, նույնիսկ ԱՊԼ-ում»,- հայտարարել է Էլարդայսը «Փելեսի» պաշտոնական կայքին:

Սեմն օգնեց «արծիվներին» մնալ ԱՊԼ-ում. մինչև նրա պաշտոնին անցնելն ակումբը գրավում էր 17-րդ տեղը, բայց ավարտեց մրցաշրջանը 14-րդ հորիզոնականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս