Բաժիններ՝

«Մխիթարյանը պետք է խաղա Էդեն Ազարի կամ Պեդրոյի դիրքում». Կիոու

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ընտրած մարտավարության մասին: Ըստ Կիոուի՝ Մոուրինիոն չգիտի, թե ինչպես է պետք օգտագործել Մխիթարյանի նման ֆուտբոլիստին:

Կիոուն նշել է, որ նախորդ մրցարջանում Բունդեսլիգայի լավագույն կիսապաշտպանը չի հասցնում պաշտպանությունից վազել հարձակում, դրա համար էլ ընդամենը մի քանի դրվագներում է աչքի ընկնում: Ըստ ֆուտբոլիստի՝ հենց պաշտպանողական ֆուտբոլն է պատճառը, որ մանչեսթերցիները շատ անհաջող են խաղում վերջին խաղերում:

«Մխիթարյանը պետք է խաղա Էդեն Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Այս ֆուտբոլիստները «Չելսիում» հաջողություններ են գրանցում հենց այդ դիրքի շնորհիվ»:
Ըստ Կիոուի՝ Մոուրինիոն չգիտի, թե ինչպես պետք է ընտրել թիմի ուժեղագույն կազմը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031