ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացավ ևս մեկով:
Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում:
«Ես ինձ ավելի շատ զգում եմ ադմինիստրատոր, քան քաղաքական գործիչ։ Ըստ այդմ՝ ես, ցանկացած քաղաքացու նման, գիտեմ այսօրվա խորհրդարանի կազմը։ Ինչ վերաբերում է իմ ապագա աշխատանքին…»:
Իսրայելի Check Point Software Technologies ընկերությունը, որն աշխատում է IT-անվտանգության ոլորտում, հայտնաբերել է WannaCry վիրուսի նոր տարբերակ եւ վնասազերծել է այն:
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ:
Այս տարվա մարտի 25-ին տեղի ունեցավ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում:
«Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր մեղավորները դատվեն, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինի էր։ Զարուհի Փոստանջյանը գործող պատգամավոր է»,- 168.am-ին ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր դեմ կիրառված բռնության փաստը։
Վենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր է բերել:
«Բարեբախտաբար չունենք զոհեր և վիրավորներ, չի եղել նաև ռազմական կարևոր տեխնիկայի կորուստ: Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսևորում է Արցախի նկատմամբ, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի»:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա:
Symantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները գտել են այն բանի ապացույցները, որ WanaCrypt0r 2.0 շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածո Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ինքն առաջադրել էր նախընտրական արշավի ընթացքում:
The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին:
Գյումրիում բացահայտվեց 77-ամյա տղամարդու սպանությունը։
Հինգշաբթի օրը կայանալու է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ «Ծառուկյան» դաշինքը մինչև վերջին օրը պահպանում են ինտրիգը, իշխանությունը չի գաղտնազերծում, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահի, փոխնախագահների իր թեկնածուները, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու իր ըմբոստների հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։
ՀՀԿ-ն հավաքեց կրկնակի պակաս, քան Տարոն Մարգարյանի «դիմանկարով» գործընթացում: Ինչ խոսք, ընտրական տրամադրության և մթնոլորտի առանձնահատկությունների էական տարբերություններ կան խորհրդարանի համապետական և ավագանու ՏԻՄ մակարդակներում, եթե անգամ խոսքը Երևանի ավագանու մասին է, սակայն ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ստանում է «վարկանիշային ուժեղ» մրցակից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ:
Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը «Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուներին կհավաքի «կանյաչնիում»։ Նախնական տեղեկություններով, հավաքը նախատեսված է ժամը երեքին։ «Ծառուկյանն ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայաստանում զարգացում, որակ կարող է առաջացնել միայն ֆորս-մաժորը, որը բովանդակությամբ պետք է մերժի թե՛ իշխանության «եվրասիականությունը» և թե՛ նրան հակադրվողների «ծռությունը»՝ դառնալով հարթակ մեր քաղաքակրթական զարգացման, Հայաստանի ու աշխարհի երկխոսության համար։
2016 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:
Ուրբաթ օրվա ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված չի եղել, բայց Սերժ Սարգսյանը որոշել է ավագանու ընտրությունների նախօրեին մեկ անգամ ևս ՀՀԿ-ականների ուշադրությունը հրավիրել Երևանի ընտրությունների վրա։
Վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից:
Հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաև նախընտրական ժողովները:
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 16-ին, ժամը 02:37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: