15 նշան, որ լյարդը վատ է աշխատում
Greatpicture.ru-ն գրում է, որ, երբ լյարդի ակտիվությունն ընկնում է, այն այլևս ի վիճակի չէ օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Արդյունքում՝ չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ չնայած ճիշտ սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը։ Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ լյարդը վատ է աշխատում.
• քրոնիկական հոգնածություն
• բացասական էմոցիաներ
• մտածողության մթագնում, սպառվածության զգացում
• բութ գլխացավեր, որոնք առաջանում են հանգստանալուց հետո
• քրոնիկական ցավեր հոդերում և մկաններում
• առատ քրտնարտադրություն
• յուղոտ սննդի մշակման դժվարություններ
• ակնե և մաշկի հետ կապված այլ խնդիրներ
• գազեր, որովայնի փքվածություն, ցավեր որովայնի հատվածում, փորկապություն, դիարեա
• հորմոնալ անհավասարակշռություն
• անհանգստություն և դեպրեսիա
• զգայունություն քիմիաթերապիայի նկատմամբ
• քրոնիկական տհաճ հոտ բերանից
• քաշի ավելացում առանց պատճառի։
Լյարդի աշխատանքը կարգավորելու համար առաջին հերթին՝ հարկավոր է անցնել ճիշտ սննդակարգի։
• Հավասարակշռված սնվեք։
• Սննդակարգից բացառեք բուսական յուղերը։
• Բավարար քանակով ջուր խմեք։
• Բավարար քանակով մանրաթելեր օգտագործեք՝ նվազագույնը 35 գրամ։
• Սննդակարգից բացառեք ռաֆինացված շաքարը։
• Սննդակարգ ներառեք մեծ քանակով բանջարեղեն։
• Օգտագործեք մթերք, որը հարուստ է ամինաթթուներով։
• Սահմանափակեք կամ բացառեք ալկոհոլի օգտագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը