
Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» խնդրել է իրեն վաճառել «Ռեալին»

Իսպանացին ցանկանում է վերադառնալ հայրենիք: «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը դիմել է թիմի ղեկավարությանը՝ իրեն «Ռեալին» վաճառելու խնդրանքով: Ֆուտբոլիստը հույս ունի, որ տրանսֆերը կկայանա 2017թ. ամռանը: «Ռեալը» մտադիր է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները Դե Խեայի վերաբերյալ, որպեսզի չկրկնի 2 տարվա վաղեմության սխալները:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ ակումբները տրանսֆերի վերաբերյալ հասել են համաձայնության, բայց իսպանացիները չհասցրին ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:
Ըստ Marca-ի տեղեկության՝ մադրիդցիները պայմանավորվածություն են ձեռք բերել Դե Խեայի հետ և պատրաստ են նրան երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:
Դարպասապահի տրանսֆերը գնահատվում է 70-75 միլիոն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը