Որքան և ինչ հարկեր են վճարել խոշոր ընկերությունները
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկից։
2016 թվականին 1000 խոշոր հարկատուները վճարել էին 156.5 մլրդ դրամի հարկեր։ Խոշորները, այսպիսով, պետբյուջե վճարված հարկերն ավելացրել են 18.5 մլրդ դրամով կամ 10.5%-ով։
2017 թվականին խոշոր հարկատուների վճարումների 54.2%-ը (94.8 մլրդ դրամ) անուղղակի հարկերն են՝ ԱԱՀ, ակցիզային հարկ։ Ուղղակի հարկերի ծավալը 57.8 մլրդ դրամ է, հաստատագրված վճարները՝ 21.9 մլրդ, այլ հարկերն ու տուրքերը՝ 407.8 մլրդ դրամ։
Խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել Գազպրոմ-Արմենիան՝ 16.8 մլրդ դրամի հարկերով։
Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է՝ 5.5 մլրդ դրամով։
Հանրապետության երբեմնի խոշորագագույն հարկատու Զանգեզուրի պղնամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի նահանջել էր ցանկում, այս տարի մասամբ վերականգնել է դիրքերը և հանգրվանել խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում՝ 4.7 մլրդ դրամի հարկերով։
4-րդ տեղում նորեկ է՝ Ալեքս Հոլդինգը։ Ինչպես արդեն գրել էինք, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր բիզնեսները Ալեքս Գրիգից տեղափոխել է նախորդ տարի գրանցված այս նոր ընկերության վրա։ Արդյունքում՝ Ալեքս Հոլդինգը վճարել է 4.5 մլրդ դրամի հարկեր, իսկ Ալեքս Գրիգը նահանջել է 82-րդ տեղը՝ 385.2 մլն դրամ հարկերով։
Խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղում ՀԷՑ-ն է՝ 4.1 մլրդ դրամ հարկերով։