Facebook-ը մտքի ուժով համակարգչի կառավարման մեթոդներ է մշակում
Ամերիկյան Facebook կորպորացիան մշակում է մեթոդներ, որոնք մարդկանց թույլ կտան համակարգիչը կառավարել մտքի ուժով՝ առանց սարքերի կիրառման: Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել է Ռեգինա Դուգանը, որն ընկերությունում գլխավորում է Building 8 անվանումը կրող բաժինը, որն զբաղվում է համապատասխան հետազոտություններով:
«Իսկ եթե՞ դուք կարողանաք անմիջականորեն գրանցել մտքերը: Դա անիրական է թվում, բայց նման բան, հավանաբար, հնարավոր կլինի ավելի շուտ, քան դուք ենթադրում եք»,-նշել է նա F8 կոչվող ճյուղային խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ, խորհրդաժողով, որը Facebook-ը կազմակերպել էր Սան Խոսե քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):
Աշխատակցուհին նշել է, որ մոտ հեռանկարում ընկերության խնդիրն է ստեղծել համակարգ, որը թուլ տա մտքի ուժով գրանցել րոպեում 100 բառ եւ չպահանջի ինչոր տարրերի ներընտելացում մարդու մարմնի մեջ:
Facebook-ը, մասնավորապես, քննարկում է հատուկ տվիչների միջոցով լռություն պահպանող մարդու ուղեղում խոսողական կենտրոնների ակտիվությանը հետեւելու եւ տեղեկատվությունը համակարգչին փոխանցելու հնարավորությունը: Ըստ որում Դուգանը հավաստիացրել է, որ ընկերությունը չի փորձում մշակել համակարգեր, որոնք «վերծանեին մարդկանց պատահական մտքերը», հաղորդելէ ՏԱՍՍ-ը։