Բաժիններ՝

««Բարսելոնայի» դարաշրջանն ավարտված է». Կլաուդիո Ռանիերի

Իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին գտնում է, որ «Բարսելոնայի» դարաշրջանը եվրոպական ֆուտբոլում ավարտված է: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կապտանռնագույնները սեփական հարկի տակ չկարողացան հաղթել «Յուվենթուսին» (0:0): Առաջին խաղում, որն անցկացվեց Թուրինում, «Ծեր Սենյորան» տոնեց հաղթանակ 3:0 հաշվով: Այսպիսով, հենց իտալական ակումբն անցավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:

«Եղել են «Մանչեսթեր Յունայթեդի», «Այաքսի», «Յուվենթուսի», «Միլանի», «Ինտերի» դարաշրջաններ: Հետո եկավ «Բարսելոնայի» և «Ռեալի» հերթը: Սակայն հիմա «Բարսելոնայի» համար ամեն ինչ վերջացած է»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս