
Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել 30 ուղեւորների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով IRNA գործակալությանը:
«Յոթ մարդ զոհվել է տեղում, եւս չորսը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում»-,հայտնել է Սեբզեւար քաղաքի արտակարգ իրավիճակների կենտրոնի փոխղեկավար Հադի Աբաս Աբադին:
Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը Մեշհեդ քաղաքից մեկնել էր Սպահան: Վթարի ստույգ պատճառն առայժմ պարզված չէ, բայց նախնական տվյալները վկայում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսի առջեւից ընթացող բեռնատարն
անսպասելիորեն մանյովր է կատարել, ինչը հանգեցրել է բախման, հաղորդե է ՌԻԱ Նովոստին: