Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը
Ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,571,068 դոլար 485,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,817,895 ԱՄՆ դոլար 487,04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,357,917 եվրո 513,81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,018,438 եվրո 517,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 769,961,153 ՌԴ ռուբլի 8,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 414,610,393 ՌԴ ռուբլի 8,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
– See more at: https://www.cba.am/AM/News/Pages/news_23-11-15_3.aspx#sthash.WhrhKavf.dpuf