
Մեսսին «Բարսելոնային» խնդրել է գնել 5 նոր ֆուտբոլիստներ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ուզում է արմատապես փոխել իր թիմի կազմը: Ըստ Don Balon-ի տեղեկության՝ Մեսսին «կապտանռնագույնների» ղեկավարությանն ասել է, որ ուզում է՝ ակումբը մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ ստորագրի 5 նոր ֆուտբոլիստների:
Աղբյուրը հաղորդում է, որ արգենտինացու ցուցակում են հայտնվել «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և Բերնարդու Սիլվան, ինչպես նաև «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն:
Հաղորդվում է, որ այս ցուցակում Մբապեին կարող է փոխարինել Դորմտունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը