Նորաձևության իմ կուռք. Քիմ Քարդաշյանը հպարտ է լինել Շերի հայրենակիցը
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունից հետո անդրադարձել է աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերին և խոստացել նրա հետ «#պահելխոստումը»: ««Շեր: Արդյոք պե՞տք է որևէ բան ավելացնել: Նորաձևության իմ կուռքն ու հայրենակիցը: Ինչպես եմ հպարտանում այդ հանգամանքով։ Մենք կպահենք մեր խոստումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարդաշյանը` ավելացնելով #KeepThePromise (#պահիրխոստումը) հեշթեգն ու Հայաստանի դրոշը:
The Promise Premiere ?? @chinesetheatres I’m so proud a film was made about the Armenian genocide, to share the story of the Armenian people pic.twitter.com/phhjSEaivK
— Kim Kardashian West (@KimKardashian) 14 апреля 2017 г.
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել շոու բիզնեսի աշխարհահռչակ մի շարք աստղեր` Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը, Սերժ Թանկյանը, Օրլանդո Բլումը, Սիլվեսթր Սթալոնեն, Նինա Դոբրևը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, Օսկար Այզեքը, Շարլոտա Լը Բոնը և այլք:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կա յծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: