Բաժիններ՝

Վթար Սյունիքում. «ՈՒԱԶ»-ի հետ բախումից հետո «Մերսեդեսը» շրջվել է. վիրավոր 4 պաշտոնյաները հիվանդանոցում են. shamshyan.com

Սյունիքի մարզում ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 25 DD 111 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 47-ամյա Վրեժ Բ.) Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հավածում բախվել է «ՈՒԱԶ 3303» մակնիշի 26 ՕԼ 339 համարանիշի (վարորդ 52-ամյա Մանվել Ս.) ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Վրեժ Բ.-ն կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւորներ 27-ամյա Ռիմա Գ.-ն, 64-ամյա Ֆլորա Ս.-ն ու 61-ամյա Արմինե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Վրեժ Բ.-ն աշխատում է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, վիրավորներից Ռիմա Գ.-ն աշխատում է «Կապանի հոգեբանամանկավարժական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես սոցիալական մանկավարժ, Ֆլորա Ս.-ն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես ինժեներ, իսկ Արմինե Գ.-ն՝ Սյունիքի բնապահպանության տեսչությունում։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս