«Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական շահութաբեր հասկանալի բիզնես են։ Ընթացքում խոսում էինք մասնավոր սեկտորի հետ։ Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք ճարի»։
Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 2016 թվականի դեկտեմբերին 28 հազար 797 ՀՀ դրամով գերազանցել է Բելառուսի, իսկ 95 հազար 105 ՀՀ դրամով Ղրղզստանի համապատասխան ցուցանիշները:
«Մշակել ենք տարրական դասարանների աշակերտների համար կրթական նոր ծրագիր: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ որոշել ենք մի շարք տեխնիկական հարցեր (թղթի որակը, տառերի չափը, տողերի միջև հեռավորությունը եւ այլն)»:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել Համագործակցության երկրների ՀՕՊ-ի մարտական հերթապահության գործընթացը:
«Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի ստեղծման և տնօրենի նշանակման մասին, հայտնում է IdeA հիմնադրամը:
Ամերիկյան հետախուզությունը որսացել է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինվածուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը:
Պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ձերբակալված երկու ենթասպա կալանավորվել է։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին։
Ըստ «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերության, «Գրանդ Տոբակոյի» «Ararat» անվանումով սիգարետները շփոթության աստիճանի նման են «Marlboro» ապրանքանիշին, ինչի հետ կապված էլ ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով արգելել հայկական այդ արտադրանքի իրացումը Ռուսաստանում:
Հարցին` ի՞նչ կուզենար փոխվեր Երեւանում, եւ ի՞նչ է ակնկալում ապագա քաղաքապետից, արվեստագետը պատասխանեց. «Կուզենայի Հյուսիսային պողոտան քանդեին, լարերը փողոցներից վերանային, մաքրություն ապահոված լիներ, դաստիարակչական ֆիլմեր նկարվեին քաղաք պահելու մասին… Այնքա~ն գործ կա անելու այս քաղաքի համար…»:
Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 8-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:
ԱՄՆ-ը չի պահանջի իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացում՝ որպես այդ երկրի հիմնախնդրի խաղաղ կարգավորման պարտադիր պայման:
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Վրաստանին 285,3 մլն դոլար հատկացնելուն:
Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 12-ին Ռուսաստանն արգելափակել է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «գերազանց աշխատանք» կատարեց Մոսկվայում, որտեղ առաջ մղեց «անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը» Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներում:
Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:
Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի, ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Росавиация) ռուսական ավիաընկերություններին հեռագիր է հղել՝ նախազգուշացնելով Թուրքիա չարթերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 12-ին, որոշակի արդյունքներ են տվել:
Նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը, ըստ ամենայնի, կլինի Վահե Էնֆիաջյանը, քանի որ, եթե ԱԺ նախագահ դառնա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա Իշխան Զաքարյանը, ըստ ամենայնի, չի դառնա ԱԺ փոխնախագահ, որովհետեւ նա չի ցանկանում դառնալ Շարմազանովի տեղակալը:
Փաստացի դառնալով ավտոսերվիսի աշխատակիցների գերին` Կայցոն զանգել է Խորիկին և խնդրել միջամտել: Խորիկը շտապել է օգնության` ավտոմեխանիկներին նախազգուշացնելով, որ մինչև իր գալը նրան չծեծեն: Տեղ հասնելով` Խորիկը տեսել է, որ Կայցոյին այդ ամբողջ ընթացքում ծեծել են:
Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»։
«Հայերի հետ կապված շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թե նախագահական ընտրությունների թեկնածուներն այլ հարցերի վրա են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրված հայերի նկատմամբ և նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականությունը, որը կար մինչև այժմ»,-ասաց նա:
Եթե խորհրդարանի դաժան ընտրություններից հաղթանակած դուրս եկած թեկնածուներից ոմանք գլխապտույտ ուրախության մեջ են, ապա ոմանք անհետացել են ասպարեզից։ Երեւանի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին, ապրիլի 3-ից հետո փնտրում են ողջ թիմով, շտաբի պետերով, ընտրությունների «տասովշչիկներով»։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տալ 3 ընկերությունների։