
ԱՄՀ-ն 285,3 մլն դոլար է հատկացրել Վրաստանին հաջակցություն տնտեսական բարեփոխումների

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Վրաստանին 285,3 մլն դոլար հատկացնելուն: Այդ մասին հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է, այդ ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար եւ միտված է «իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելուն»:
«Այդ ծրագիրը կօգնի Վրաստանին նվազեցնել խոցելիությունը եւ իրականացնել կոորդինացված տնտեսական միջոցառումներ, ինչպես նաեւ հասնել տնտեսական աճի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ խոսքը վերաբերում է «հավակնոտ կառուցավածքային բարեփոխումներին, որոնք նպատակամղված են կրթության բարելավմանը, ավելի արդյունավետ պետական կառավարման ապահովմանը, ենթակառուցվածքում ներդրումների ներգրավմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: