«Աուլից եկածներն են որոշել, թե Երեւանի հետ ոնց վարվել». Հրանտ Վարդանյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. Aravot.am-ը ռեժիսոր եւ Երեւանով մտահոգ քաղաքացի Հրանտ Վարդանյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում վերջին շրջանում քննարկումների տեղիք տված այն հայտարարությանը, թե Երեւանի քաղաքապետն անպայման պետք է երեւանցի լինի: «Ես կարծում եմ, որ երեւանցի լինելն այդքան էլ կարեւոր չէ, ինչքան Երեւանով ապրելը, որովհետեւ կարող է մարդը երեւանցի լինի, բայց Երեւանը բոլորովին իր պետքը չլինի»,-ասաց ռեժիսորը:
Հարցին` ի՞նչ կուզենար փոխվեր Երեւանում, եւ ի՞նչ է ակնկալում ապագա քաղաքապետից, արվեստագետը պատասխանեց. «Կուզենայի Հյուսիսային պողոտան քանդեին, լարերը փողոցներից վերանային, մաքրություն ապահոված լիներ, դաստիարակչական ֆիլմեր նկարվեին քաղաք պահելու մասին… Այնքա~ն գործ կա անելու այս քաղաքի համար…»:
Ռեժիսորը նաեւ հավելեց. «Մարդիկ եկան այստեղ աշխարհի ծայրերից, Երեւան սարքեցին, ու միտքը սարքելն էր, ոչ թ ե բարբարոսաբար փչացնելը, մինչդեռ այն, ինչ քաղաքի հետ արվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, աններելի է, Նարեկ Սարգսյանին մոտ չպետք է թողնել Երեւանի որեւէ նախագծի: Բարձրահարկ շենքերն ուղղակի այլանդակում են քաղաքը, ո՞ր մեկն ասեմ…լարանցումները, Երեւանի գազի խողովակները փողոցով են անցնում, մայրաքաղաքը աուլ են սարքել, որովհետեւ աուլից եկածները որոշեցին, թե մայրաքաղաքի հետ ոնց վարվել…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: