Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:
«Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։
Կիրակի օրվա Չիկագոյից Լուիսվիլ թռիչքի համար նախատեսվածից շատ ավելի ավիատոմսեր էր վաճառվել, ուստի ավիաընկերությունը խնդրել էր կամավոր մի քանի ուղևորների մեկնել այլ թռիչքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։
Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
Չարբախցիներից մեկը, որը պատմեց այս մասին, ասաց. «Լավաշ, ոնց լինի, կկարողանանք առնել, ավելի լավ է թող ձրի քաբաբ-խորովածի կետ բացի»:
Նոր խորհրդարանի ձեւավորման այս օրերին խորհրդարան անցած քաղաքական չորս ուժերից երկուսում (ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք) դժվարին գործընթացներ են գնում ազգի ընտրյալների «աստղաբույլը» որոշելու հարցում:Ում չեն կարողանում տեղավորել ԱԺ մտնող պատգամավորների ցուցակում, եթե իրենց հավատարիմ գործընկերն է, փնտրում–գտնում են նրան համապատասխան աշխատանք:
Ապրիլի 11-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցում՝ «Յանտար» խանութի մոտակայքում այրվում է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի եւ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:
Այս տարի պահանջվել էր, որ մինչեւ սեպտեմբերի վերջ վարձավճարները պիտի վճարված լինեն: Տղան ըմբոստանում է, դասղեկի հետ կոպիտ է խոսում: Ըստ երեւույթին, երկու տարի դպրոց չհաճախելը նրա վրա բավական բացասաբար է ազդել: Պարզվեց, որ (թաքցրել են ինձնից, ես չեմ իմացել), ծնողները ամուսնալուծված են, ապրում է հոր մոտ, հայրը, որպես կանոն, մարզերում է լինում, աշխատում է:
2013թ. ՏԻՄ ընտրություններին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքը մեծ աղմուկ հանեց: Պարզվում է՝ պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում, երբ աղքատությունը մեր երկրում սրընթաց աճում է, Տ. Մարգարյանը հասցրել է ավելացնել դրամական միջոցները. եթե 2013թ. նա հայտարարագրել էր 115 մլն. դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլեւս չի լինելու Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուս»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին (3:0):
Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց ընտրողների քվեարկությունները վերահսկելու համար շատ հետաքրքիր նորամուծություն են արել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այս պահը երգիչ, դերասան Միքայել Պողոսյանից որեւէ դիմում (այդ թվում Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակից դուրս գալու մասին) չի ստացել: Մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց Հարությունյանից՝ ընկած թուղթ չենք տեսնում, որ թղթերը ընկել է՝ վերցնող եղե՞լ է: «Դե, կարող ա չի ընկել, բաց երկնքի տակ կանգնած է եղել»,- ի պատասխան ասաց Էրեբունու բաժնի հերթապահ մասի պետի տեղակալը: «Ձեր պահպանության տակ է եղել, պարտավոր էիք պահպանել»,- նկատեց Սահակյանը:
Թուրքական կառավարությունը մեկ դար անց էլ ժխտում է ցեղասպանության փաստը, և դրա մասին ֆիլմերը մեծ դիմադրության են հանդիպում: Ֆիլմում նկարահանված աստղերից Քրիսթիան Բեյլը նույնիսկ չի բացառել, որ կլինի «հակահարված»:
Կենդանիները փակել են ավտոմոբիլի ճանապարհը, որի մեջ երկու կին էին եւ մեկ աղջիկ: Ուղտը գլուխը խցկել է բաց լուսամուտից ներս եւ սկսել ծամել ուտելիքով թղթե տոպրակը, որը դրված էր վարորդի մոտ:
Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը:
Ուրախալի լուր բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են WhatsApp-ից։ Հավելվածում հայտնվել է նոր գործառույթ, որին շատերն էին անհամբերությամբ սպասում։ WABetaInfo բլոգը հայտնել է, որ մեսինջերի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան հեշտությամբ դուրս գալ անհարմար իրավիճակներից։
Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում:
Բուլղարացի պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին կյանքի կեսը զբաղվել է հատիկավորների, հատկապես՝ ցորենի հետազոտությամբ:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչից է կախված ձվի գույնը, և ո՞րն է նախընտրելի օգտագործել։ Դեղնուցի գույնը որոշում են հակաօքսիդանտները, որոնք նպաստում են վիտամին A-ի ձևավորմանը և լավացնում ոսկորների վիճակը։ Հետևաբար՝ որքան հագեցած է դեղնուցի գույնը, այնքան շատ օգտակար նյութեր է այն պարունակում։
Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է, կենդանակերպի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն էլ իր առանձնահատկությունն ունի։
Յոդը քսելով մարմնին՝ կարելի է հասկանալ՝ արդյո՞ք օրգանիզմը յոդի պակաս ունի, թե՞ ոչ, բուժել հազը, ազատվել հարբուխից և մրսածությունից, արագացնել վնասվածքների ապաքինումը։
«Սիրիան այն օջախն է, որտեղ Թրամփը կարող է ինքնահաստատվել և որոշակի խնդիրներ լուծել, իսկ այս տարածաշրջանը, առավել ևս՝ ԼՂ հակամարտությունը, շատ փոքր խնդիր է, այստեղ ամերիկյան կողմին կառուցողականությունն ավելի ձեռնտու է, քան հակառակ քաղաքականությունը»: