
Հրդեհ Նանսենի փողոցում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Ապրիլի 11-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցում՝ «Յանտար» խանութի մոտակայքում այրվում է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:12-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել է «ԳԱԶ 3110» մակնիշի 038 GG 01 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Չ.) ավտոմեքենայի առջևի հատվածը ամբողջությամբ և սրահը՝ մասամբ: