Բաժիններ՝

Ուղտը գլուխը խցկել է մեքենայի բաց լուսամուտից ներս և ուտում է կանանց նախաճաշը

Ամերիկացի զբոսաշրջիկ կանայք, որոնք Տեխասի նահանգում այցելել էին սաֆարի-պարկ, տեսագրել են իրենց հանդիպումն ուղտի եւ ջայլամի հետ, հաղորդում է UPI-ն:

Կենդանիները փակել են ավտոմոբիլի ճանապարհը, որի մեջ երկու կին էին եւ մեկ աղջիկ: Ուղտը գլուխը խցկել է բաց լուսամուտից ներս եւ սկսել ծամել ուտելիքով թղթե տոպրակը, որը դրված էր վարորդի մոտ:

Կանայք շտապել են փակել լուսամուտները, որպեսզի ջայլամին թույլ չտան անելու նույն բանը: Ինչպես նշել է UPI-ն, դրանց հետո թռչունն սկսել է դրսից կտցահարել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս