
«Յուվենտուսը» ջախջախեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուս»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին (3:0):
«Յուվենտուս»-ը սեփական հարկի տակը 3 անպատասխան գնդակ ուղարկեց կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասը` սեփականը դարպասը պահելով անառիկ: «Յուվենտուս»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիբալան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կելինին:
Այս թիմերի պատասխան ապրիլի 19-ին` արդեն «Կամպ Նոու» մարզադաշտում:
Ապրիլի 11-ին պետք է կայանար նաև «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը, որ հետաձգվել է պայթյունի պատճառով: Այն կկայանա ապրիլի 12-ին: